Материалы

Հոգեհանգիստ վիրահայ բանաստեղծ Ժորա Սնխչյանի հիշատակին

2022 թվականի  փետրվարի 6-ին, Վիրահայոց թեմի  Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի փոխառաջնորդ հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի նախագահությամբ, հոգևորականաց և սարկավագաց դասի  մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգսյան արարողություն երկարատև ծանր հիվանդությունից հետո, 71 տարեկան հասակում  կյանքից հեռացած վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանի հիշատակին:

Հընթացս արարողության արժ. Տեր Սամվել քահանա  Թորոսյանը անդրադարձ կատարեց  Ժորա Սնխչյանի  երկրային կյանքի ուղուն, որը հագեցած էր  ստեղծագործական,  պետական և հասարակական  արգասաբեր  գործունեությամբ և աղոթք բարձրացրեց նրա հոգու խաղաղության համար:

Հավատացյալները մոմեր վառեցին  Ժորա Սնխչյանի հիշատակին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են