Материалы

ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՌԱՖԱՅԵԼ-ՋԱՎԱԽ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՄԱԹ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

2021 թվականի հուլիսի 12-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում, բարերարությամբ Արմեն և Թաթուլ Ղարսլյանների և անմիջական աջակցությամբ ՋԱՀ-ի, տեղի ունեցավ  Արմաթ լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ, Արմեն և Թաթուլ Ղարսլյանները, հյուրեր Հայաստանից և Վրաստանի տարբեր բնակավայրերից:

217558740Միջոցառումը իր օրհնության խոսքով բացեց թեմակալ առաջնորդը, այնուհետև Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի կոնդակը, որից հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանին հանձնեց Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ մեդալը: Իսկ ՋԱՀ-ի կողմից շնորհակալագրերի արժանացան Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Արմեն և Թաթուլ Ղարսլյանները և այլոք, ովքեր աջակցել են Արմաթ լաբորատորիայի հիմնմանը:

Տոնական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Ռաֆայել-Ջավախ կենտրոնի «Ծաղկազարդ» պարի խմբի, «Առավոտ լուսո» երգչախմբի և «Պառնաս» ասմունքի խմբի սաները: Բացման արարողությունից հետո լաբորատորիայի նորակառույց շենքում հոգևոր դասը կատարեց տնօրհնյաց կարգ:

217568546

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են