Материалы

Դպրոցականներն ուրախացան «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական ընկերության նվերներով

2020 թվականի փետրվարի 4-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի, Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ տեր Զավեն վարդապետ Յազիչյանի ուղեկցությամբ, Թեմի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ընկերակցությամբ այցելեց շրջանի Շահումյան ավան և Կարմիր գյուղ:

20200204Հայր Սուրբը դիտեց Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, եղավ Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, ունկնդրեց տեղի հոգևոր հովվի տեղեկությունները մատուցվող Սբ. Պատարագների, կատարվող ծիսական արարողությունների, նաև ժողովրդին եկեղեցու շուրջ համախմբելու, բնակչության ակտիվությունը բարձրացնելու ուղղությամբ անցկացվող միջոցառումների մասին: Հայր Զավենը խոսեց նաև այն խնդիրների մասին, որոնք առկա են այս գյուղերում:

20200204Հոգևոր հայրերն այցելեցին Շահումյանի թիվ 1, 2 և 3 հանրային դպրոցներ, տեղի մանկապարտեզը, եղան Կարմիր գյուղի հանրային դպրոցում: Շրջայց կատարելով վերոնշյալ հաստատություններում, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետն ամենուրեք դպրոցականներին բաշխեց իր հայրական օրհնությունը և բաժանեց «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները, որոնք հեռավոր արտասահմանից նրանց հասակակիցներն ուղարկել են որպես իրենց սիրո և բարության արտահայտություն: Հայր Սուրբը հորդորեց երեխաներին նույնպես լինել բարի, հաճախել Եկեղեցի և ապրել քրիստոնեական սիրով:

Հյուրերը հանդիպեցին և զրույց ունեցան երկու գյուղերի հայկական կրթօջախների աշխատակազմերի հետ:

20200204

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են