ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և Հայրապետական պատվիրակներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անազատության մեջ մնալու առնչությամբ։
Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և մեր հոգևոր դասի համար, անսովոր և սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների շարունակվող արգելափակումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից:
Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով, մինչև դատական արդար վճռի իրականացումը։
Մոտիկից ծանոթ լինելով մեր երկու հոգևոր եղբայրների կյանքի ուղեգծին, նրանց անձնական ու հոգևոր գործունեությանն ու կենսանվեր ծառայությանը, ինչպես նաև նրանց հանրային հեղինակությանը, մենք համոզված ենք, որ լինելով ազատության մեջ, նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտի նախաքննության կամ դատաքննության ընթացքին։
Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը:
Մենք շարունակում ենք աղոթել մեր հոգևոր եղբայրների առողջության և բարօրության համար և լիահույս ենք, որ օրինական ու արդար դատավարության արդյունքում նրանք կարդարացվեն և կվերականգնվեն իրենց ամբողջական իրավունքները։
18 օգոստոս 2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Սփյուռքի թեմակալ առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ՝
1․ Խաժակ արքեպս․ Պարսամյան (Իտալիա)
2. Հակոբ արքեպս․ Գըլնճյան (Ուրուգվայ)
3. Հովնան արքեպս․ Տերտերյան (ԱՄՆ)
4. Եզրաս արքեպս․ Ներսիսյան (Ռուսաստան)
5. Մովսես արքեպս․ Մովսիսյան (Ռուսաստան)
6. Վազգեն արքեպս․ Միրզախանյան (Լատվիա)
7. Աշոտ եպս․ Մնացականյան (Եգիպտոս)
8. Արմաշ եպս․ Նալբանդյան (Սիրիա)
9. Մարկոս եպս․ Հովհաննիսյան (Ուկրաինա)
10. Հովակիմ եպս․ Մանուկյան (Մեծ Բրիտանիա)
11. Տաթև եպս․ Հակոբյան (Ռումինիա)
12. Նարեկ եպս․ Բերբերյան (Բրազիլիա)
13. Աբգար եպս․ Հովակիմյան (Կանադա)
14. Վարդան եպս․ Նավասարդյան (Ավստրալիա)
15. Սերովբե եպս․ Իսախանյան (Գերմանիա)
16. Տիրան եպս․ Պետրոսյան (Ավստրիա)
17. Օշական եպս․ Գիւլգիւլյան (Իրաք)
18. Մեսրոպ եպս․ Պարսամյան (ԱՄՆ)
19. Կիրակոս եպս․ Դավթյան (Վրաստան)
20. Առէն եպս․ Շահենյան (Արգենտինա)
21. Գրիգոր եպս․ Խաչատրյան (Ֆրանսիա)
22. Խորեն եպս․ Առաքելյան (Հունաստան)