Материалы

Մարտի 21 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց

Եզեկիէլ 37.1‐14։ Ա Տիմոթէոս 3.14‐16։

Եզեկիէլ

37 Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ 2Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ 3Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»։ 4Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ՚ Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու, 6ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»։ 7Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին։ 8Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար։ 9Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան՚«»։ 10Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան։ Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր։ 11Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք»։ 12Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը։ 13Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ 14Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։ Ասացի ու կատարելու եմ՚«», – ասում է Տէր Աստուած։

Ա Տիմոթէոս

14Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ։ 15Իսկ եթէ ուշանամ, դու կ՚իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։ 16Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են