Материалы

Հունվար

Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-24
Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ.Պոլսի Բ տիեզերաժողովը:

Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է ժողովին մասնակից 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-03-02 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2029-02-10 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2028-02-26 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2027-02-06 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2026-01-24 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2025-03-01 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2024-02-10 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2023-02-18 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2022-02-26 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

2021-02-13 Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-30

Ս. Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո  Աստծո կամոք ազատվում  բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Ս. Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից փոքր, անգամ թագավորը, պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից:

Հայ Առաքելական եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-02-15 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2029-01-26 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2028-02-11 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2027-01-22 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2026-01-30 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2025-02-13 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2024-01-26 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2023-02-03 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2022-02-11 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

2021-01-29 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օր

Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-22

Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:

Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-22 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2029-07-31 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2028-01-25 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2027-07-29 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2026-01-22 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2025-01-23 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2024-06-30 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2023-01-24 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2022-01-25 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2021-08-02 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

2020-01-23 Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-21

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, ում անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է,  ու նա հոգին ավանդում է` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝
 

2030-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2029-07-30 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2028-01-24 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2027-07-27 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2026-01-22 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2025-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2024-06-29 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2023-01-23 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2022-01-24 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2021-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

2020-01-21 Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-22

Գորդիոսը կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում կուռքերին զոհեր մատուցել: Սակայն սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:

Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:

Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-21 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2029-07-30 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2028-01-24 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2027-07-29 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2026-01-22 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2025-01-21 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2024-06-29 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2023-01-23 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2022-01-24 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2021-08-02 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2020-01-21 Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-20

Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ.Պոլսի տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսերն արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար:

Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են՝ ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին՝ Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-19 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2029-10-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2028-01-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2027-07-26 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2026-01-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2025-01-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2024-01-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2023-01-19 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2022-01-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2021-01-19 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2020-01-20 Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-19
Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր եւ աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում: Այդպիսի ճգնավորներից են եղել Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս`որոշ ժամանակ վանքում մնալուց հետո, հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որեւէ մեկին հանդիպելու: Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին եւ փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

 
2020-01-18 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2021-01-18 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2022-01-18 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2023-01-17 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2024-08-01 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2025-01-18 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2026-01-19 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2027-08-03 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2028-01-18 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2029-01-18 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

2030-01-24 Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-19

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:

Ս. Անտոն Ճգնավորը կամ Ս. Անտոն Անապատականը ճգնավորության և վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս»: (Մատթ. 19:21):

Առաջնորդվելով այս պատվիրանով, Ս. Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:

Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբն իր մահկանացուն է կնքում 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:

Ճգնավորներ են եղել նաև Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Ս. Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Ս. Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ս. Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս որոշ ժամանակ վանքում մնալուց հետո հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ս. Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:

Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և ունի նրանց հիշատակին նվիրված տոներ:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-17 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2029-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2028-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2027-07-24 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2026-01-19 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2025-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2024-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2023-01-17 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2022-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2021-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

2020-01-18 Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օր

Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

Այս տարի նշվում է.: 2026-01-17

Ալեքսանդրիայի Ս. Պետրոս հայրապետը և Ս. Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական եկեղեցու մեծ սրբերից են: 4-րդ դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Ս. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ և Ս. Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոս, Գաղերիոս և Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների ընթացքում: Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա և քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում է նահատակության պսակը:

Սեբաստիայի Ս. Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Ս. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով:  Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, նրան բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված՝ հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-15 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2029-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2028-01-17 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2027-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2026-01-17 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2025-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2024-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2023-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2022-01-17 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2021-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

2020-01-16 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

Այս տարի նշվում է.: 2026-01-14

Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ս. Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:

Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա Ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Սուրբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի նրան, ով կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: (Ղուկ. 1:45):

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-14 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2021-01-14 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2022-01-15 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2023-01-14 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2024-01-15 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2025-01-14 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2026-01-15 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2027-01-14 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2028-01-15 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2029-01-15 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2030-01-14 Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

Քրիստոսի Անվանակոչության տոն

Այս տարի նշվում է.: 2026-01-13

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:  Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:

Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):  «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին: Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2021-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2022-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2023-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2024-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2025-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2026-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2027-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2028-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2029-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

2030-01-13 Քրիստոսի Անվանակոչության տոն

Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Այս տարի նշվում է.: 2026-01-06

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2021-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2022-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2023-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2024-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2025-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2026-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2027-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2028-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2029-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2030-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Այս տարի նշվում է.: 2026-01-05

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2020-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2021-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2022-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2023-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2024-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2025-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2026-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2027-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2028-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2029-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

2030-01-05 Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Կաղանդ, Տարեմուտ

Այս տարի նշվում է.: 2026-01-01

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: «Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար  առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:

Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: 

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

 

2030-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2029-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2028-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2027-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2026-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2025-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2024-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2023-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2022-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2021-01-01 Կաղանդ, Տարեմուտ

2020-01-01 Կաղանդ, Տարեմուտ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge