Տ. ԿԻՐԱԿՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը (ավազանի անունը` Գեւորգ) ծնվել է 1982 թ. Մայիսի 20-ին, Թբիլիսիում, Վրաստան:
1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում:
1999-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
2004 թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփաննոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ Առաջնորդ Գրշ․ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, ստացել է սարկավագական աստիճան:
2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով:
2005-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռի «Գարեգին Ա» աստվածաբանական հայագիտական կենտրոնում:
2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:
2005-2008 թթ. ծառայության է կոչվել Վիրահայոց Թեմում` որպես Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ:
2008-2012 թթ. սպասավորել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց Թեմում`որպես Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ:
2013-2015 թթ., որպես փոխառաջնորդ, ծառայել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում:
2015 – 2019 թթ. ծառայել է Գեղարքունիքի թեմում՝ իբրեւ առաջնորդական տեղապահ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ 2015 թվականին, Տ․ Կիրակոս աբեղա Դավթյանը բարեհաջող պաշտպանելով «Հայկական եւ ռուսական եկեղեցական տոների ժողովրդական արարողությունների համեմատական քննությունը» վերտառությամբ վարդապետական թեզը եւ ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։
2019 թ. հունիս 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց Թեմում` որպես առաջնորդական տեղապահ:
2022թ. հունիսի 1-ից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:
Վիրահայոց Թեմի Առաջնորդարան
5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։