Материалы

ԼՈՆԳԻ (ԳևՈՐԳ) ՍԱՐԿԱՎԱԳ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Longi AvetisyanԲարեշնորհ Լոնգի (Գևորգ) սարկավագ Ավետիսյանը ծնվել է 1996թ. օգոստոսի 25-ին, ք. Թբիլիսիում:

2002 – 2014թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 84 միջնակարգ դպրոցը: Նույն տարիներին սովորել և ավարտել է Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցը (դաշնամուրի դասարան): Դպրոցական տարիներին որպես կամավորական աշխատել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում:

2014թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան):

2020թ. ստացել է աստվածաբանության մագիստրոսի աստիճան: Ճեմարանական տարիներին հովվական փորձառություն ձեռք բերելու նպատակով մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի. այցելել մանկատներ, ծերանոցներ, խնամքի կենտրոններ, տարբեր ճամբարներ: Հովվական ծառայության շրջանակներում մեկնել է Արցախի (Գանձասարի վանք) և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմեր:

2018թ. ձեռամբ Տ. Հովնան եպս. Հակոբյանի ձեռնադրվել է սարկավագ:

2020թ. հոկտեմբերի 1-ից ծառայության է կոչվել Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես հոգևոր սպասավոր:

Գերազանց տիրապետում է հայերենին և վրացերենին:

Ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ բավարար:

Հեռախոս՝ + 995 592 227 234

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են