Материалы

Տ. ՂևՈՆԴ ՔԱՀԱՆԱ ԹԱԶԱՅԱՆ

Ghevond TazayanՏեր Ղևոնդ (ավազանի անունը՝ Կամո) քահանա Թազայանը ծնվել է 1989թ. օգոստոսի 13-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում,:

1993թ. տեղափոխվել է Վրաստանի Նինոծմինդա քաղաք:

2008-2013թթ.սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ստացել է բակալավրի աստիճան:

2013թ. ընդունվել է Քահանայից պատրաստման լսարան:

2016թ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռամբ ստացել է սարկավագական աստիճան:

2017թ.ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման

լսարանը:

2017թ. հոկտեմբերի 1-ից ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ որպես Մառնեուլիի շրջանի Ախքյորփի, Գյուլուբաղ, Խոժոռնի, Չանախչի, Օզնի, Բրդաձոր գյուղերի հոգևոր հովվության հոգևոր տեսուչ: Այս շրջանում բնակվել է Թբիլիսիում և մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների արարողակարգերին:

2018 թվականի մայիսի 1-ից ազատվել է Մառնեուլիի հոգևոր հովվությունից և ծառայության է նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովվի օգնական:

2022 թվականի փետրվարի 24-ին Սուրբ Վարդանանանց զորավարների տոնին Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի օծվել է քահանա՝  վերակոչվելով Տեր Ղևոնդ քահանա:

2022 թվականի մայիսի 1-ի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինության հիման վրա, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հգշ. Տ. Կիրակոս վրդ. Դավթյանի հրամանագրով Արժ. Տ. Ղևոնդ քհն. Թազայանը ծառայության է նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես Ծալկայի հոգևոր հովվության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի 1 որդի:

Հեռախոս՝ +995 568 77 71 19

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են