Материалы

Տ. ԳևՈՐԳ ՔԱՀԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Ter Gevorg

Արժանապատիվ Տ․ Գեւորգ քահանա Ասատրյանը (ավազանի անունը՝ Գարուշ) ծնվել է 1981 թ. հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2002 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան:

2006 թ . դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Արժ. Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:

2008 թ. ավարտելով հոգեւոր ճեմարանը ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնում:

2009-2012 թթ. ծառայել է ԼՂՀ-ում որպես զորամասի հոգեւոր սպասավոր:

2012-2018 թթ. ծառայել է Արմավիրի թեմի Արտիմետ եւ Առատաշեն գյուղերի Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցիներում:

2018 թ. հունիսի 10-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրվել է քահանա:

2018 թ. հուլիսի 30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվեց ծառայության Վիրահայոց թեմում: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, արժանապատիվ Տեր Գեւորգ քահանան ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես Նինոծմինդայի շրջանի Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ:

Բնակության վարը։

Գյուղ Գյանձա, Ջավախք

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են