Материалы

ԳԵՎՈՐԳ Դ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ ՔԵՐԵՍՏԵՃՅԱՆ

81880-1881 (առաջնորդական տարիներ). ԳԵՎՈՐԳ Դ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ ՔԵՐԵՍՏԵՃՅԱՆ: Գաբրիել արքեպիսկոպոսի մահից հետո Վեհափառ Կաթողիկոսը «չկամենալով առանց մխիթարութեան թողնել Թիֆլիս քաղաքի իւր սիրելի ժողովուրդը` և մինչև ընտրութիւն արժանաւորագունին առաջնորդութեան պաշտոնի անունը առժամանակեայ վերապահելով յինքն, հրամայեց Թիֆլիսի Կոնսիստորին շարունակել իւր գործերը ընդ նախագահութեամբ շնորհունակ Մամբրէ վարդապետ Սանասարեանի և անմխիթար չթողնելու համար ժողովուրդը հոգևորապէս, բարեհաճեց իր կողմից նշանակել Գերաշնորհ Գրիգոր եպս. Աղափիրեանին, որ քարոզէ և մխիթարէ ժողովուրդը պէտք եղած օրերին, պատարագէ հինգ տաղաւարի տօներին...» («Արարատ», 1880 թ., էջ 365-366): Գևորգ Դ կաթողիկոսը ծնվել է 1813 թ. հուլիսի 7-ին: Սովորել է Կ. Պոլսի ժառանգավորաց վարժարանում: 1835 թ. ձեռնադրվել է վարդապետ, 1848 թ.` եպիսկոպոս: 1844 թ. նշանակվել է Բրուսայի հայոց առաջնորդ: 1858 թ. հոկտեմբերի 17-ին ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: 1860 թ. ապրիլի 21-ին Ազգային Սահմանադրությանը դեմ դուրս գալով` հրաժարվել է պատրիարքական պաշտոնից: 1861 թ. հոկտեմբերից նա կրկին Բրուսայի թեմի առաջնորդ է: 1866 թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1868 թ. հիմնել է Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ» ամսագիրը և կառուցել Ս. Էջմիածնի թանգարանը: Կարգավորել է Մայրավանքի տպարանն ու մատենադարանը: Գևորգ Դ կաթողիկոսը հիմնադրել է նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, իսկ 1879 թ. կառուցել է Օշականի եկեղեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա: Կանոնավորել է հայ հոգևոր երաժշտությունը: Գևորգ Դ մեծագործ կաթողիկոսը վախճանվել է 1882 թ. դեկտեմբերի 6-ին Ս. Էջմիածնում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են